Հասմիկը Կիրմիզյան Շանթին հանդիպել է տարիներ առաջ։ Նրանց շփումը առիթ է դարձել, որ նոր ընտանիք ստեղծվի։ Շուտով ընտանիքում նաև առաջնեկ դստրիկ է հայտնվել, որին Շանթն ու Հասմիկը Տաթև գեղեցիկ անունն են տվել։

Երբ լույս աշխարհ եկավ Տաթևը, Հասմիկը միառժամանակյա դադարից հետո նոր գործով ներկայացավ, որը նվիրված էր Տաթևին։ Հետո Հասմիկի լռությունը նորից երկարաձգվեց, քանի որ Շանթի գործերով պայմանավորված Հասմիկը նույնպես մեկնեց Կանադա։

Երկրորդ բալիկի ծնունդից մի որոշ ժամանակ անց Հասմիկը վերադարձավ նոր ակտիվությամբ՝ ասելով, որ իր մասնագիտական ակտիվության մեջ մեծ է ամուսնու դերը։ Շանթը Հասմիկի կողքին է նրա բոլոր նախաձեռնություններում։

Լինելով հախուռն բնավորության անհատ՝ Հասմիկը երբեմն կատակով ասում է, որ ինքն ու Շանթը երբեմն վիճում են, իսկ որոշ փուլերում վեճերը բավականին լուրջ բնույթ են կրել։ Այդ ամենով հանդերձ՝ Հասմիկն էլ, Շանթն էլ իրար շատ են սիրում։