Հասմիկ Խոջոյանին ամուսնանալուց առաջ ոչ ոք այսքան անմիջական ու ակտիվ չէր տեսել սոցհարթակներում, ինչպիսին նա դարձել է ամուսնությունից հետո։ Հասմիկը բացառիկ տեսանյութ է տեղադրել, որում ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում դիմավորել ընտանիքի ընկերներին իրենց տանը։

Մեղրամսից նոր վերադարձած Հասմիկը բավականին լավ պատրաստություն է տեսել և շքեղ սեղան պատրաստել իր հյուրերի համար։ Նա ցուցադրել է նախ նախապատրաստական աշխատանքները, ապա նաև այն, թե արդյունքում ինչ է ստացվել։

Հասմիկը իր ձեռքերով է պատրաստել իր սիրելի ուտեստները։ Նա հալվող պանրով և սնկով ուտեստ է պատրաստել, ինչպես նաև հավի ռուլետ։ Դերասանուհին ցուցադրել է նաև, թե ամուսնու տատիկն իրենց ինչ ուտեստ է ուղարկել, որը փաթաթել է ստվարաթղթի մեջ։

Հասմիկի պատրաստած բացառիկ տեսանյութը, որտեղ երևում են Հասմիկի նախապատրաստական աշխատանքները հյուրերին դիմավորելիս կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։