Հասավ ժամը երկնքում գրկելու զավակներիդ: Տխրությանս հետ մեկտեղ հիմա մոլորված եմ ու շփոթված․․․

Արաքսյա Մելիքյանն իր հարթակում ափսոսանքով հայտնել է պաիպիկի վախճանի մասին՝ նրա ութսունիննամյա փորձառությունն ու իմաստությունը գնահատելով։ Արաքսյան պապիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ պապիկը նախ երգում, ապա կենաց է ասում։ Տեսանյութին կցի Արաքսյան գրել է․

«Իսկական հայրենասերը։ Հողի, քարի, երկաթի, բախտի հետ կռված իսկական հայը՝ պապս՝ Բաբկեն (Սևան) Թադևոսյան Փրիդոնի։ 89 տարի իր հողը շենացնող, տասնյակ աշակերտների ձեռքերին աշխատանք ու արհեստ ուսուցանող, բացառիկ ձայնով, հոգով երգիչ-արվեստագետ, երկաթին կենդանություն տվող, քարին շունչ փչող, սահմանապ իմ պապը:

Հասավ ժամը երկնքում գրկելու զավակներիդ: Տխրությանս հետ մեկտեղ հիմա մոլորված եմ ու շփոթված, չէ որ հայրենիքն ինձ համար սկսվում էր քո տնից, տանդ ծուխը դեռ կմարմրի իմ հայուհի դարձած ռուս տատը: Երանի երկար ապրի, որ չկտրվի մանկությանս վերջին թելը:

Պատգամ հետագա սերունդներին։ Պարտադիր լսելու»։ Արաքսյայի տեղադրած տեսանյութը պապիկի մասնակցությամբ կցված է ստորև։

Рейтинг
( 12 оценок, среднее 4.42 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: