Հասանք, Սառան գնաց 1-ին դասարան․․․

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ինչպես հայտնի է, բազմազավակ մայրիկ է։ Նա ոչ միայն հասցնում է հոգ տանել իր զավակների մասին, այլ նաև կարողանում է ժամանակ գտնել և ծնողավարությանը վերաբերող խորհուրդներ տալ մյուս ծնողներին։

Մերին տեղադրել է դստեր առաջին դասարանի լուսանկարները՝ գրելով հետևյալը․ «Հասանք, Սառան գնաց 1-ին դասարան։ Ասե՞մ ինչ եմ զգում:

Չեմ կարող, սա նոր աշխարհ է, նոր փուլ է, նոր կյանք, որտեղ ամեն ինչ չափազանց ծանոթ է, բայց միշտ հուզիչ ու արտասովոր:

Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին ու մեծիկներին: Ձագերին՝ հետաքրքիր ու բացահայտումներով լի տարի, իսկ ծնողներին՝ համբերություն: Շնորհավոր սեպտեմբերի 1։

PS․ Պատմությունը չկրկնվեց (վախենում էի դրանից). ի տարբերություն Էվայի, Սառան ոչ թե լացում էր, այլ ուրախ-զվարթ էր, զանգն էլ անձամբ տվեց ու մտավ դպրոց»,- իր ապրումներն ու մտորումները ներկայացնող հրապարակումը եզրափակել է Մերի Ներսիսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: