Հայկ Թորոյանը գրում է․ «Եկեք արձանագրենք, որ Դոնեցկը և Լուգանսկը ինքնահռչակ «հանրապետություններ են», որոնք միջազգայնորեն չեն ճանաչվել, ուստի կարող ենք փաստել այն, որ նրանք ոչ էլ ՀԱՊԿ-անդամ երկրի մաս են կազմում։

Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարում է, որ Դոնբասի կոնֆլիկտի գոտում հնարավոր է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն լինի։

Լավ, հիմա ես չեմ հասկանում, երևի դեբիլ եմ, հլը խելացի մարդիկ թող ասեն, նախ էդ ՌԴ-ն իր մանիպուլացիոն հեռուստաալիքներով աշխարհով մեկ գոռումա, որ ինքը գերհզոր բանակ ունի, հզոր զինտեխնիկա ունի, բա ուրա՞, էդ հլը Ուկրաինայից երկու հատ «խալաստոյ» պատրոն են կրակել», որ սենց խառնվել ՀԱՊԿ-ին են դիմում, բա որ Ուկրաինան մի քանի հատ 5-րդ սերնդի նոր տեխնոլոգիաներից ուղարկի, օրինակ, անտեսանելի ԱԹՍ-ներից, բա էդ ժամանակ ի՞նչ են անելու։

Հ.Գ. Ես չեմ բացառում, որ եթե Հայաստանը միջոցներ չգտնի և չկարողանա հրաժարվել Դոնբաս Հայ խաղաղապահներ ուղարկելուց, ապա Արևմուտքը վերցնի ու Հայաստանի վրա ևս պատժամիջոցներ կիրառի, ի՞նչ ենք անելու»