Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ ֆուտբոլիստի ընտանիքի մասին

Հայաստանի և հայ ժողովրդի պարծանքներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է, ով այսօր բոլորում է ծննդյան երեսուներեք տարին։

Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է, ով հորից է ժառանգել ֆուտբոլի նկատմամբ սերը՝ աշխատասիրության և համառության շնորհիվ հասնելով պրոֆեսիոնալիզմի։

Շատերին է հայտնի, որ Հենրիխի անձնային աճի ու զարգացման գործում մեծ դեր է ունեցել նրա հոր գործոնը, ով, սակայն, վաղ է մահացել։

Որդին շարունակել է հոր ֆուտբոլային ուղին՝ նվաճելով նորանոր բարձունքներ։ Հենրիխի ֆուտբոլային կարիերան իր փառահեղ ընթացքով շարունակվում է մինչ օրս։

Հաջողակ ֆուտբոլիստը վերջին շրջանում վայելում է նաև հայր լինելու հաճելի բերկրանքը։ Հենրիխի առաջնեկը տղա է, ում նա մեծ սիրով իր հայրիկի անունն է տվել։

Նշենք, որ Հենրիխի մայրիկը և քույրիկը ևս ֆուտբոլային ոլորտի աշխատակիցներ են։ Նրանք ոլորտում զբաղեցրել և զբաղեցնում են ադմինիստրատիվ պաշտոններ ֆուտբոլային ֆեդերացիայում։

Անվանի ֆուտբոլիստը ներկայում Ռոմայի խաղացող է։ Ռոմայի պաշտոնական էջը ևս շնորհավորել է իր լավագույն խաղացողներից մեկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: