Հանրահայտ ու սիրված երգչուհի Սիրուշոյի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու տաղանդաշատ երգչուհի Սիրուշոն այսօր նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Նա հայ ժամանակակից երգարվեստի ինքնատիպ կերպարներից մեկն է, ով կարողանում է պատվով ներկայացնել հայ երաժշտությունը և մշակույթն արտերկրում։

Սիրուշոն դպրոցական ուսումնառությունից հետո սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն հետագայում որևէ գործունեություն այդ ոլորտում չի իրականացրել։

Սիրուշոյի ոլորտը մշակույթն է։ Նա մեծ ճաշակով ու նրբանկատությամբ հանրահռչակում է հայկական մշակույթի պատմական ու արժեքավոր նմուշները՝ լինի երաժշտության թե զարդերի տեսքով։

Սիրուշոյի անձնային զարգացման վրա մեծ ազդեցություն են թողել նրա տաղանդաշատ ծնողները, որոնցից մեկը երգարվեստի, մյուսը՝ թատերական արվեստի ներկայացուցիչներ են։ Նրանք են ապահովել իրենց միակ դստեր ճիշտ կրթությունն ու դաստիարակությունը։

Սիրուշոն, ինչպես հայտնի է, ունի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք, որտեղ մեծանում են երկու տղա զավակներ՝ Ռոբերտն ու Միքայելը։ Սիրուշոյի տղաներից ավագն արդեն դպրոցական է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: