Գարիկ Մարտիրոսյանը, որ միջազգային ճանաչում է վայելում և իր գործունեության հիմնական մասն անց է կացրել Մոսկվայում, տարիների հաջողություններից հետո վերադարձել է հայրենիք։ Նա որոշել է ապրել Հայաստանում և իր ստեղծագործական գործունեությունը ծավալել հենց Հայաստանում։

Դերասան հումորիստը շատ ակտիվ հետևում է հայաստանյան և արցախյան զարգացումներին՝ գնահատելով հայրենիքի անվտանգային հարցը որպես առաջնահերթություն։ Նա ակտիվորեն էլ արձագանքում է տեղի ունեցող խնդրային իրավիճակներին։

Գարիկ Մարտիրոսյանը, տեսնելով արցախյան սահմանի վերջին զարգացումները, չի կարողացել անտարբեր անցնել տեղի ունեցողի նկատմամբ։ Նա իր հարթակում հատուկ ուղերձով է հանդես եկել՝ համաշխարհային հանրության համար ներկայացնելով իրավիճակը։

Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ արցախահայությունը գտնվում է բլոկադայի մեջ, իսկ բնակիչները զրկված են գազից, որը ձմեռային այս օրերին կենսական նշանակություն ունի մարդկանց համար։ Նա հորդորել է անտարբեր չանցնել այդ հարցի կողքով։ Գարիկի ուղերձը կարող եք դիտել կցված նյութի մեջ։