Հանրահայտ ու սիրված ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանն այսօր նշում է ծննդյան երեսունչորսամյա հոբելյանը։ Նազիկը ծնունդով Գյումրիից է։ Ավդալյանների ընտանիքում ծանրամարտի ոլորտի հաջողություններ է գրանցել ոչ միայն Նազիկը, այլ նաև նրա եղբայրը՝ Հովհաննեսը։

Նազիկը ոչ միայն գյումրեցիների, այլև համայն հայության պարծանքներից է, ում շնորհիվ սպորտային ամենահեղինակավոր դահլիճներում վեր է խոյացել հայկական պետական խորհրդանիշը՝ մեր եռագույնը։

Նազիկի հաջողություններով ու էական ձեռքբերումներով լի ճանապարհը տարիներ առաջ ընդհատվել է ավտովթարի և դրա հետևանքով մարզուհու ստացած վնասվածքների պատճառով։

Նազիկն այժմ ամուսնացած է, ունի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։ Նազիկի տղան արդեն վեց տարեկան է։ Տղային ծնողները նրան Վաչե են անվանել՝ երեխայի հորական պապիկի պատվին։ Նազիկի ամուսինը՝ Էրիկը, նույնպես մարզիկ է, դարձյալ՝ ծանրամարտիկ։

Էրիկն էլ, Նազիկն էլ սպորտային ոլորտից զատ մեկ այլ ոլորտում ևս փորձել են մասնագիտություն ձեռք բերել։ Նրանք երկուսն էլ ընտրել են իրավաբանության ոլորտը։