Հանրահայտ երգչուհիներից Նանան այսօր նշում է հերթական ծննդյան տարեդարձը։ Նա ինքն իրեն շնորհավորող հրապարակում է արել՝ առանց նշելու, թե որ տարեդարձն է։

Ժողովրդական սիրված երգերի կատարումներով երաժշտական ասպարեզ մտած Նանան այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ հանդես գալով որպես ռեստորանային երգչուհի։

Երգչուհին իր անձնարական կյանքի մասին առհասարակ չի խոսում։ Նրա կերպարը հաճախ է փոփոխությունների ենթարկվում, քանի որ երգչուհին պարբերաբար դիմում է պլաստիկ վիրահատությունների, էսթետիկ միջամտությունների։

Երգչուհին տարիներ առաջ բնակարան էր գնել Մոսկվայում և միառժամանակ այնտեղ էր բնակվում, քանի որ այնտեղ մեծ էր իր համերգների պահանջարկը։

Այսօր երգչուհին Հայաստանում է, հանդես է գալիս հայկական միջոցառումների շրջանակներում։

Նանային հաճախ կարելի է տեսնել զինվորների, անմահացած հերոսների պատվին կազմակերպված համերգների շրջանակներում երգելիս։

Պատերազմից հետո երգչուհին Գրիգորի Եսայանի հետ հանդես է եկել հայրենասիրական երգի դուետային ներկայացմամբ։