Հանրահայտ արտիստ, ժամանակին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Մարությանը նշում է ծննդյան տարեդարձը։ Մարության Հայկը սկզբնական կրթությունը ստացել է Թիվ 83 դպրոցում, իսկ 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Շիրակացու ճեմարանում։

Այժմ ճեմարանում ուսանում է Հայկի ավագ դուստրը՝ Ալիսան։ Հայկը բազմազավակ հայր է․ ունի չորս զավակ։ Հայկի տիկինը՝ Էվան, Չեխիայից է։ Նրանք Չեխիայում ունեն որոշակի կարողություն։ Էվան հաճախ է Հայկին աջակցել բարեգործական նախագծեր իրականացնելիս։

Հայկի կենսագրության համար բեկումնային եղավ 2018 թվականին հայաստանյան քաղաքական իրադարձությունները, որոնցից հետո նա ստացավ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ։ Առաջարկն ընդունելով՝ Հայկը սկսեց իրականացնել քաղաքի հետ կապված իր ծրագրերը։

Ավելի ուշ Հայկը հրաժարական ներկայացրեց, որից հետո վերադարձավ իր արտիստական գործունեությանը՝ հանդես գալով նոր ներկայացման բեմադրությամբ։ Նա նոր ներկայացումը շատերին հետաքրքրեց, քանի որ թեման քաղաքական էր։

Ներկայացման մեջ Հայկը ներկայացրել էր քաղաքապետի պարտականությունները կատարելու գործընթացի նրբությունները։