Նախօրեին անմահացած ու լուսավոր կերպար Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Հովհաննիսյան Արտակը, որ ամեն օրն անց է կացնում իր տղայի հետ զրուցելով, կարևոր հանդիպում է կազմակերպել Հաղարծինում։ Նա հանդիպմանը հրավիրել է բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց ներդրումն ունեն հայրենիքի մերօրյա պաշտպանությամնը։ Նրանք մասնակցել են օրհնության արարողության։

Այս հանդիպման մասին Մամիկոն Խուրշուդյանը գրել է հետևյալը․ «44 օրյա և սեպտեմբերի մարտերից վիրավորված տղաների հետ Հաղարծնի վանքում մասնակցեցինք օրհնության արարողությանը և աղոթք բարձրացրեցինք Հայոց աշխարհի խաղաղության համար։

Հանդիպումը կազմակերպել էր 44 օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Տղաների հանգիստը շարունակվում է»,- իր գրառումը եզրափակել է Մամիկոն Խուրշուդյանը՝ տեղադրելով նաև այդ հանդիպումից մի տեսանյութ։

Այս կարևոր հանդիպման մասին համառոտ պատկերացում տվող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։ Կցված տեսանյութն արվել է եկեղեցում՝ օրհնության արարողության ժամանակ։