Հայ և եզդի ազգերի բարեկամությանը նվիրված գեղեցիկ երգ Արաբո Իսպիրյանից

Հայերի ու եզդիների եղբարյությունն ու բարեկամությունը գալիս է տարիների խորքից։ Մեկ անգամ չէ, որ այդ մասին նշվել է, այդ մասին հաճախ նաև երգվել է, պատմվել տարբեր առիթներով հետաքրքիր պատմություններ երկու ազգերի բարեկամությունից։

Հայերի ու եզդիների բարեկամության արժեքն ու կարևորությունն ընդգծվեց հատկապես արցախյան վերջին պшտերազմի ժամանակ։ Եզդիներն հայերի համար ճակատագրական պահին միահամուռ ու նվիրական կերպով կանգնեցին իրենց եղբայր հայերի կողքին։

Երգիչներից Արաբո Իսպիրյանը նոր գործ է ներկայացրել, որում արժևորում և գնահատում է երկու ազգերի միջև եղած ամուր կապն ու նվիրական բարեկամությունը։ Երգը վերնագրված է «Հայ ու եզդի»։ Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Արթուր Երիցյանը։

Արաբի Իսպիրյանի ներկայացրած գնահատողական նոր գործը, որը ներկայացնում է հայերի ու եզդիների անանց եղբայրության գեղեցիկ մտերմությունը և նրանց տարիների դարավոր բարեկամությունը, կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։ Երգը դեռևս չունի տեսահոլովակ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: