Իսկական սերն ոչ միայն տարիք, այլ նաև ազգություն չի ճանաչում։ Այս մասին են վկայում տարբեր ազգությունների ներկայացուցիչների կազմած գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքները։

Օրինակ Մարտիրոսյան Գարիկն ընտանիք է կազմել մասնագիտությամբ իրավաբան, նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվող ռուս տաղանդավոր աղջկա՝ Ժաննա Լևինայի հետ, որը ծնվել է Սոչիում, կրթություն ստացել Ստավրապոլում։

Ժաննայի ու Գարիկի նշանադրությունը Երևանում է եղել, որից երկու տարի անց Կիպրոսի հայկական եկեղեցում զույգն ամուսնացել է՝ ունենալով երկու զավակ։

Օրինակելի ու ներդաշնակ ընտանիք է նաև ազգությամբ գերմանուհի Յուլյա Ֆինկի ու Կարապետյան Արտյոմի կազմած ընտանիքը, որտեղ նույնպես երկու զավակներ են մեծանում։

Մարության Հայկը նույնպես այլ ազգի ներկայացուցչի հետ է ամուսնացել։ Հայկի կինը՝ Իվան, Հայկին չորս զավակներ է պարգևել։ Նրանք համատեղ բարեգործական նածագծեր են իրագործում։

Միխայիլ Գալուստյանի կինը մոլդովուհի է։ Նրանք ծանոթացել են Կրասնոդարում, երբ Վիկտորիան տասնյոթ տարեկան է եղել, իսկ Միխայիլը՝ քսաներեք։ Նրանք միասին են մոտ քսան տարի։ Առավել մանրամասն՝ կից։