Հայրի՛կ, այսօր կդառնայիր 96 տարեկան․ Արտավազդ Եղոյանի հուզիչ հրապարակումը․ ո՞վ է նրա հայրը

Հանրահայտ հաղորդավարներից Արտավազդ Եղոյանը տարիներ շարունակ եղել է հանրային ուշադրության կենտրոնում, իր գործընկերների հետ միասին հանրությանը որակյալ հաղորդումներ է հրամցրել՝ նպաստելով մարդկանց գիտելիքների և մտածողության զարգացմանը, ընդլայնմանը։

Արտավազդ Եղոյանն այն հաղորդավարներից է, որը հնարավրինս շատ է իր հաղորդումների ժամանակ մատուցում մշակույթ, մշակութային արժեք ներկայացնող իրողություն։ Սա ամենևին էլ պատահական չէ, քանի որ նա դեռ մանկուց սնվել է մշակույթով։

Արտավազդի հայրը՝ Ֆրունզ Եղոյանը, եղել է պարող և պարուսույց։ Հենց նրանից է որդուն փոխանցվել սերն ու հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ։ Ֆրունզ Եղոյանը տարիներ շարունակ հայկական ժողովրդական պարարվեստը ուսուցանել է իր սաներին։

Այսօր Ֆրունզ Եղոյանի ծննդյան օրն է։ Այս մասին սիրով ու կարոտով հիշել է որդին՝ տեղադրելով հոր լուսանկարներից մի քանիսը և գրելով այսպես․ «Հայրի՛կ, այսօր կդառնայիր 96 տարեկան»։

Արտավազդ Եղոյանի այս հրապարակմանը հատկապես սիրով են արձագանքել նրանք, որոնց ժամանակին պար է դասավանդել Ֆրունզ Եղոյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: