Հայրենիքի պաշտպաններից Սեյրան Սողոյանի տարեդարձն է այսօր․ ահա թե ինչ անակնկալ են մատուցել նրան ընկերները

Այսօր Սեյրան Սողոյանը բոլորում է ծննդյան հեևթական տարեդարձը, որն այս տարի արտասովոր կերպով է նշվում՝ արտասովոր պայմաններում։ Սեյրանը վերջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է եղել, ով հրաշքով է կարողացել ողջ մնալ։

Սեյրանը շատ աղոտ հիշում է, թե ինչպես է վիրավորվել, ինչպես են իրեն մահացած համարել, ինչպես են հայտնաբերել, որ նա իրականում շնչում է, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ սկսվել է նրա պայքարը ապրելու համար։

Ի վերջո հաղթել է կյանքը։ Սեյրանի պայքարը դեռ շարունակվում է, քանի որ նա պայքարում է լիարժեք կյանքի համար անհրաժեշտ կենսական օրգանների վերականգնման և վերջնական բուժման համար։ Սեյրանի ծննդյան օրը ինքնատիպ ու հետաքրքիր եղանակով շնորհավորել են նրա ընկերներն ու մտերիմները։

Նրանք տորթի, մոմերի և ուրախ ծափերի ու երաժշտության ներքո շնորհավորել են իրենց ընկերոջը՝ նրան ուղղելով իրենց մաղթանքները։ Իր երգով Սեյրանին ուրախացրել է նաև Անահիտ Կիրակոսյանը։ Սեյրանի ծննդյան շնորհավորանքը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: