Հայտնի վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Արծրուն Հովհաննիսյանը ցողամարգցի է։ Նա ստացել է ռազմական կրթություն, որից հետո նվիրվել է իր ստացած կրթությանը՝ փորձելով իր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման հարցում։

Պատերազմական օրերին շատերի համար սպասված էին Արծրուն Հովհաննիսյանի վերլուծությունները, մեկնաբանությունները։ Չնայած պատերազմի ցավալի երքից հետո նրա հանդեպ, ինչպես շատերի, քննադատական արշավ սկսվեց, նա մինչ օրս էլ առիթների դեպքում շարունակում է հանդես գալ վերլուծություններով։

Արծրունը երկու հրաշալի զավակների հայր է։ Նա խոստովանում է, որ ժամանակին բավականին խստապահանջ ու սկզբունքային է եղել իր հարազատների երեխաների նկատմամբ՝ նրանց ուղղորդելով դեպի ռազմական կրթություն։

Նա վստահաբար ասում է, որ առաջիկայում նույն սկզբունքայնությամբ է վերաբերվելու նաև իր զավակների կրթության հարցին՝ նրանց ևս ուղղորդելով զինվորական կրթություն։ Չնայած նա հիմա պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն ակտիվ զբաղվում է իր մասնագիտությամբ։

Рейтинг
( 9 оценок, среднее 3.89 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: