Մեր օրերում, երբ թվում է, թե ամեն ինչ արված ու ասված է, խիս դժվար է ինչ-որ մեկին զարմացնել, քանի որ ամեն ինչ էլ կարծես նոր չէ։ Բայց արի ու տես, որ մարդկային երևակայությունը չունի սահմաններ։

Մարդկանց զարմացնելու ինքնատիպ և ապշեցուցիչ տարբերակ է մտածել Դան Սուրը։ Դանը մեքսիկացի է, նա քսաներեք տարեկան է։ Դանը վերջերս ամենից քննարկվող դեմքերից է ոչ միայն Մեքսիկայում։

Պատճառը Դանի մազերն են։ Երգիչն իր բնական մազերի փոխարեն իմպլանտավորել է ոչ ավել, ոչ պակաս ոսկի՝ այդպիսով ուղիղ իմաստով գործածելի դարձնելով «ոսկե մազեր» դարձվածքը։ Նա իր այդ քայլը մեկնաբանել է բոլորից տարբերվելու իր ցանկությամբ, ինչը փաստորեն ստացվել է երգչի մոտ։

Սակայն երգչի յութուբյան վերջին տեսահոլովակը, որտեղ նա հանդես է գալիս իր ոսկյա մազերով, ավելի շատ չհավանում՝ դիզլայք է հավաքել, քան թե հավանում։

Դանի վերջին տեսահոլովակը, որտեղ ռեփերը հանդես է գալիս արտասովոր ոսկյա տեսքով, ներկայացնում ենք ստորև։