Շահվերդյան Սուրենը հայտնի ու տաղանդավոր Շահվերդյան ընտանիքի արժանի շառավիղներից է, որը ներկայացում է հայ թատրոնն ու թատերական արվեստը ինքնատիպ ոճով։ Սուրենը հաջողված բեմադրիչ է․ նա դեմադրել է տարբեր ներկայացումներ, որոնք հաջողություններ են ունեցել և նոր խոսք են թատրոնում։

Սուրենի համար անցնող տարին կորստաբեր էր, քանի որ կյանքից հեռացավ նրա տաղանդավոր հայրը՝ Վահե Շահվերդյանը, որը տարիներ շարունակ նպաստել է ոչ միայն հայկական թատերական արվեստի զարգացմանը, այլ նաև թատրոնին է սվել արժանի ու տաղանդավոր ատիստներ։

Ինքը՝ Սուրենը, երկու զավակների հայր է։ Իր հոր նման նա ևս իր զավակների մեջ արվեստի ու մշակույթի հանդեպ որոշակի վերաբերմունք ու հասկացական մակարդակ է ներարկել։ Նրա զավակները սև հետաքրքրված են թատրոնով ու մշակույթով։

Սուրենն իր անձնական կյանքի մասին բարձրաձայնելու սովորություն չունի։ Նրա համար սկզբունքային են շատ հարցեր, ինչպես՝ հասարակական ու քաղաքական հայացքները, մշակույթի ու արվեստի նկատմամբ վերաբերմունքը։ Նա հավատարիմ է այդ սկզբունքներին։