Տաղանդաշատ ու հանրաճանաչ արտիստուհիներից Աննա Հարությունյանը նշում է ծննդյան երեսունչորսամյա հոբելյանը։ Աննան Լեփսյուսի անունը կրող դպրոցն ավարտելուց հետո թատերական ինստիտուտում է սովորել։

Հետո ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ու պատմության բաժնում։ Աննայի մասնագիտական դինամիկ աճի համար մեծ նշանակություն ունի նրա ստացած թատերական կրթությունը նաև Մոսկվայում։

Նա խոստովանում է, որ մոսկովյան ուսումնառության տարիները նրան մեծ հմտություններ ու գիտելիքներ են տվել։ Ընդ որում, Աննան իր ավարտական աշխատանքն այնքան որակով է արել, որ դրա համար լրացուցիչ մրցանակի է արժանացել։

Դերասանուհին այն անհատներից է, որ շատ բծախնդրորեն է վերաբերվում իր մասնագիտությանն ու արած աշխատանքին։ Նա չի ընդունում իրեն արված ամեն մի աշխատանքային առաջարկ։ Ցանկացած առաջարկ մանրամասնորեն դիտարկում ու քննում է։

Աննան հանդես է եկել մի շարք ներկայացումներում, ինչպես նաև ֆիլմերում։ Նրա ներկայությունը հաջողություն է բերել ֆիլմերին ու ներկայացումներին։