Հայտնի ու սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սիրված երգչուհիներից Հռիփսիմե Հակոբյանը տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա երեսունվեց տարեկան է դառնում։ Ապագա երգչուհին դպրոցին զուգահեռ հաճախել է Միրզոյանի անունը կրող երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։

Երաժշտական ուսումնառությունը կատարելագործել է Կոնսերվատորիամում՝ ուսանելով ջազ-վոկալային բաժնում։ Դեռ 2004-ից Երգի պետական թատրոնի աշխատակից է եղել՝ դառնալով մեներգչուհի։ Այդպես շարունակվել է չորս տարի։

Հռիփսիմեն ավելի քան տասնյոթ տեսահոլովակներ ունի։ Տարբեր տարիներին մասնակցել է հայաստանյան և արտերկրյա երաժշտական մրցանակաբաշխությունների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների։

Ինչպես հայտնի է, երգչուհին երկու մանկահասակ տղաների մայր է։ Հռիփսիմեն ավելի քանի ինը տարի է, ինչ ընտանիք է կազմել Մարտին Մկրտչյանի հետ։

Նրանք բավականին համերաշխ ու սիրառատ ամուսիններ են, փորձում են կատարյալ ծնողներ լինել իրենց տղաների համար՝ նրանց տալով գունագեղ ու անմոռանալի մանկություն։ Հռիփսիմեն ու Մարտինը ամուսնությունից հետո տարիներ շարունակ բեմից գրեթե մշտապես հանդես են գալիս միասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: