Հանրահայտ երգիչ Խանաղյան Սևակը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա ծնվել է Լոռու մարզի Մեծավան համայնքում։ Դպրոցական կրթությունը այնտեղ է ստացել՝ զուգահեռ ակորդիոնի դասերի հաճախելով։

Սևակը տասներեք տարեկան է եղել, երբ նրա ընտանիքը որոշում է կայացրել տեղափոխվել Ռուսաստան, որտեղ էլ որպես երաժիշտ ու երգիչ կայացել է Սևակը։

Սևակը նախ ավարտել է Կորւսկում գտնվող երաժշտական քոլեջը, ապա սովորել է Մոսկվայում գտնվող Մայմոնիդի անվան պետական ակադեմիայում։

Սևակը հատկապես խորությամբ ուսումնասիրել է էստրադա և ջազ ոճերը, որոնց հիման վրա էլ ձևավորել է իր երաժշտական ոճային ուղղությունը։

Սևակը տարիներ շարունակ հանդես է եկել ու հիմա էլ հանդես է գալիս հեղինակային երգերի ներկայացմամբ և ոչ միայն։ Երիտասարդ երաժիշտն ունի գեղեցիկ ընտանիք։

Նա ամուսնացած է Մարիա Իվանովայի հետ։ Նրանք ունեն մեկ տղա։ Տղային ծնողները Բագրատ են անվանակոչել։ Բագրատն արդեն տասը տարեկան է։