Հանրահայտ ու սիրված դերասանուհի Բաբաջանյան Աիդան նշում է ծննդյան տարեդարձը։ Աիդան ծնվել ու կրթություն է ստացել Վրաստանի մայրաքաղաքում։ Նա իր արտիստական գործունեության սկզբնական փուլը հենց Վրաստանում է անցկացրել։

Հետո Երևան է փոխադրվել, որտեղ էլ շարունակել է կայանալ որպես արտիստուհի։ Աիդա Բաբաջանյանը հանդես է եկել բազմաթիվ սերիալներում ու ֆիլմերում։ Նա Հայաստանում է ներկայումս բնակվում իր ընտանիքի հետ։

Դերասանուհին Հայաստանում է արդեն քսանվեց տարի։ Աիդան ունի գեղեցիկ ընտանիք։ Նա երկու դուստրերի՝ Յանա և Անգելինա Բաբաջանյանների մայրն է։ Աիդայի աղջիկներից Անգելինան ժամանակին մասնակցել է Միսս Հայաստան մրցույթին ու հանդիսացել հաղթող։

Աիդայի ընտանիքի անդամները, աղջիկները հպարտանում են իրենց մայրիկով, սակայն իրենց չեն տեսնում դերասանի մասնագիտության մեջ։ Նրանք այլ մասնագիտական ոլորտներ են ընտրել։

Վաթսունչորսամյա արտիստուհին այսօր էլ շարունակում է ակտիվորեն հանդես գալ սերիալներում, ինչպես նաև ֆիլմերում։