Հաղորդավար Վարդան Սարգսյանի տարեդարձն է այսօր։ Հաղորդավարը վերջին տարիներին մշտապես հեռուստաէկրաններից ցույց է տալիս տարբեր մշակույթների, կենցաղների և սովորույթների տեր երկրներում ապրող մարդկան առօրյան՝ մատուցելով գիտահանրամատչելի հաղորդումներ։

Վարդանը մի առիթով պատմել է, որ ինքն ու քույրն ունեցել են հագեցած մանկություն, իսկ ավելի հասուն տարիքում արել և անում են ամեն ինչ՝ իրենց ծնողների կյանքը հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար։

Վարդանի տարեդարձի առիթով նրա հետ համատեղ լուսանկարներ են տեղադրել նրա գործընկերները, ընկերները՝ բարեմաղթանքներ հղելով իրենց ընկերոջը։

Հաղորդավարն այդ առիթով տեղադրել է մի զվարճալի տեսանյութ, որտեղ հաղորդավարն ինքն իրեն շնորհավորում է ծննդյան տարեդարձի հայտնի երգով, ապա ցույց տալիս, թե ինչպես են իրեն թեստավորում։

Վարդանը տեղեկացնում է, որ ինքը պատրաստվում է իր հերթական թռիչքին։ Նշենք, որ նա հաճախ է մի երկրից մյուսը թռչում՝ հաղթահարելով հսկայական օդային տարածքներ։

Ծննդյան օրվա առիթով Վարդանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև։