Հայտնի հաղորդավար, սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հաղորդավարներից Ռոբերտ Մարտիրոսյանը, որ նաև հաջողած սցենարիստ է, նշում է ծննդյան տարեդարձը։ Ռոբերտը բոլորում է քառասուն տարին։ Նա Թիվ 24 դպրոցում ուսումնառությունն ավարտելուց հետո Տնտեսագիտական ֆակուլտետում է սովորել։

Ուսանողական տարիներին հաջորդել են զինվորական տարիները։ Դեռ ուսանողության տարիներին Ուրախների և հնարամիտների ակումբում հանդես եկած Ռոբերտը զինվորական ծառայության ավարտից հետո միանում է «32 ատամ ակումբ» հանրահայտ հումորային թիմի ստեղծագործական կազմին։

Նա սկսում է սցենարներ գրել սիթքոմերի ու հուրային նախագծերի համար, որոնք սիրվում ու ընդունվում են՝ հաջողություն բերելով Ռոբերտին։ Հետո նա «Վիտամին ակումբի» սցենարական աշխատանքներով է զբաղվում։

Ռոբերտը հաճախ է սիրում նշել, որ ինքը Մասիվից է․ նրա կյանքի հիմնական մասը հենց այդ թաղամասում է անցել։ Նա այսօր էլ շարունակում է ստեղծագործական բեղուն աշխատանքը։ Վերջերս հեռուստադիտողի դատին է հանձնել «Նոյի թիվ» դարձյալ հումորային հաղորդումը, որի շրջանակում ներկայացնում է Արմենիա Թիվիի արխիվային կադրերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: