Արտյոմ Հակոբյանը հայտնի է իր ակտիվ ու նախաձեռնող բնավորությամբ։ Նա Մանկավարժական համալսարանում ռեժիսորի մասնագիտություն է ստացել, որից հետո սկսել է ռեժիսոր գործունեություն ծավալել։

Արտյոմն առավելաբար հանդես է գալիս հեղինակային հաղորդումների ներկայացմամբ։ Քչերը գիտեն, որ 1998 թվականից Արտյոմը շուրջ երկու տարի որպես ուսմասվար ու կազմակերպիչ աշխատել է Արցախի Հադրութի տարածաշրջանի դպրոցներից մեկում։

Արտյոմը մինչ այս երեք անգամ է ընտանիք կազմել։ Նա իր ամուսնությունների արդյունքում չորս զավակ ունի, որոնք շատ լավ փոխհարաբերությունների և շփման մեջ են։

Ռեժիսորը արդեն վեց տարի է, ինչ ապրում է Առաքելյան Էմմայի հետ։ Էմման երաժշտական խմբի խմբավար է։ Նրանք մինչ ամուսնանալը երեք տարի շփվել են իրար հետ՝ ի վերջո որոշելով ընտանիք կազմել։

Էմման էլ, Արտյոմն էլ տարբեր առիթներով պատմել են, որ միմյանց հանդեպ ջերմ զգացողություններ են ունեցել հենց առաջին հանդիպումից հետո։