Հայտնի հաղորդավար, դերասան Արտյոմ Մարկոսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունյոթամյա հոբելյանը։ Արտյոմը Երևանից է, սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն իր ուսմանը համապատասխան մասնագիտություն չի ծավալել։

Դեռ ուսանողության տարիներից Արտյոմը եղել է Կավեյնի թիմի անդամ՝ համարվելով առաջատար դեմքերից մեկը։ Դեռ 2001 թվականից Արմենը հայտնվել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ հանդես գալով տարատեսակ հեռուստահաղորդումներում ու նախագծերում։

Արտյոմի մասնագիտական գիծը հիմնականում հումորային ժանրն է։ Նա ժամանակին ճանաչվել է լավագույն բազմաժանր դերասան, իսկ նրա վարած հաղորդումները՝ լավագույն հումորային հաղորդումներ։

Ներկայումս Արտյոմին շատ հազվադեպ կարելի է տեսնել եթերից։ Նա ավելի ակտիվ է սոցհարթակներում, որտեղ իր տեսակետն ու դիրքորոշումն է արտահայտում տարբեր թեմաների շուրջ։

Որքան էլ զարմանալի է, Արտյոմը, լինելով հանրային մարդ, կարողացել և կարողանում է տարիներ շարունակ անհայտ պահել իր ընտանիքը։ Նա միայն նշում է, որ ինքն ունի հրաշք ընտանիք՝ չբացելով այլ փակագիծ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: