Մարկոսյան Արտյոմը տարիներ շարունակ համարվում է ինքնատիպ ու յուրօրինակ հաղորդավար, որը հաջողում է իր գործում, մտահաղացումներում ու նախագծերում։ Բազմավաստակ արտիստիկ հաղորդավարը նշում է քառասունութ տարին։

Արտյոմը բարձրագույն կրթությունը ստացել է Մայր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում, որից հետո ներգրավվել է հանրահայտ ՈւՀԱ-ի թիմի կազմ՝ ներկայանալով իր ինքնատիպ հումորով։

Հետո Արտյոմին հեռուստադիտողն արդեն էկրաններից տեսնելու, նրա հեղինակած նախագծերը, ծրագրքրը դիտելու հնարավորություն է ունեցել։ Ժամանակի ու մերօրյա հեռուստատեսության ներկայացուցիչները փաստում են, թե ինչ հաջողություններ են ունեցել այն նածագծերը, որոնցում ներգրավված է եղել Արտյոմը։

Իր հաջողությունների համար Արտյոմը նաև իր ընտանիքի դերն է կարևորում՝ նշելով, որ ընտանիքի անդամներն իսկապես հրաշք են ու կանգնած են իր կողքին։

Ներկայումս Արտյոմն ավելի հաճախ զբաղվում է տարատեսակ ու տարամասշտաբ միջոցառումների կազմակերպմամբ ու անց կացմամբ։ Բազմաժանր արտիստը հաջողում է նաև այս ասպարեզում։