Հանրաճանաչ հեռուստահաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը բոլորում է յոթանասուներկուամյա տարեդարձը։ Սուսաննան ծնունդով Գեղանուշ գյուղից է։ Համայնքը Սյունիքում է։ Նա Գեղանուշում երեք տաարի է ապրել։

Հետո Երևան է եկել, որտեղ էլ Ռուսաթավելու դպրոցում դպրոցական կրթություն է ստացել, իսկ ԵՊՀ-ում իրանագիտություն սովորել։ Նա չի շարունակել մասնագիտանալ իր ստացած կրթության ոլորտում։ Սկսել է աշխատել հեռուստատեսությույնում։

Մինչ օրս էլ տարիների փորձառություն ունեցող հաղորդավարուհին շատերի կողմից սիրելի ու սպասված է։ Նա հատկապես սիրելի է ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից։

Սուսաննան միառժամանակ աշխատել է Նիդեռլանդներում՝ ղեկավարելով տեղի քաղաքներից մեկում գործող «Անի» կոչվող հայկական համայնքի գեղարվեստական բաժինը։ Մոտ հինգ տարի հայերեն, հոլանդերեն ու ռուսերեն լեզուների թարգմանիչ է եղել։

Հայկական հեռուստատեսություն է վերադարձել հատուկ հրավերով՝ շարունակելով հեռոևստահաղորդավարի իր աշխատանքը։ Նրա գործը հատկապես գնահատելի է հայերենն անաղարտ պահելու տեսանկյունից։ Արժանացել է գնահատողական մի շարք պարգևների։