Հայտնի երգիչ Սարո Թովմասյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել

Հայկական շոու բիզնեսում շարունակում են նորանոր ստեղծագործություններ ծնվել։ Նոր ստեղծագործությունները երկու հիմնական թեմատիկ ուղղվածություն ունեն՝ հայրենասիրական և սիրային։

Հայտնի երգիչ Սարո Թովմասյանն այն երգիչներից է, ով պարբերաբար է նորություններով ներկայանում, և նորից հանդես է եկել նոր ու գեղեցիկ ստեղծագործության ներկայացմամբ։ Նրա նոր երգի թեմատիկան դարձյալ սերն է, իսկ վերնագիրը «Էլ ավելի» է։

Երգը հանդարտ ու ռիթմիկ ստեղծագործություն է, այն ծնվել է Ավետ Բարսեղյանի և Սարո Թովմասյանի համատեղ համագործակցության արդյունքում։ Ընդ որում, երաժշտությունը պատկանում է Սարո Թովմասյանին, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանին։

Սարոյի յութուբյան հրապարակման ներքո շատերը դրական արձագանքներ են թողել՝ նշելով, որ անմիջապես ճանաչեցին Ավետ Բարսեղյանի ձեռագիրը։ Երգվում է մշտապես էլ ավելի սիրելու, վեճերին և անիմաստ խոսակցություններին ժամանակ չտրամադրելու մասին։

Սարո Թովմասյանի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ստեղծագործության մասին ձեր կարծիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: