Հանրահայտ երգիչ Ռազմիկ Ամյանն այսօր նշում է ծննդյան քառասունամյա տարեդարձը։ Նա ծնունդով Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։

Դպրոցական կրթությունը ստացել է տեղի Աշոտ Ղուլյանի անունը կրող միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո տասնյոթ տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։

Երևանում նա սովորել է Սայաթ-Նովայի անունը կրող երաժշտական դպրոցում, որից հետո երաժշտական ուսումնառությունը շարունակել է Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում։

Ռազմիկն ուսանել է Սվետլանա Կալասարյանի դասարանում։ Այդ ուսումնառությանը զուգահեռ Ռազմիկը լրացուցիչ ուսումնառել է նաև Երգի պետական թատրոնում։

Ռազմիկը մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների, պատվավոր մրցանակների ու պարգևների արժանացել, հանդես է եկել տարատեսակ համերագյին ծրագրերով, ելույթ է ունեցել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։

Ռազմիկ Ամյանն ամուսնացած է։ Նա երկու որդիների հայր է։ Նրա զավակների անուններն են Ալեքս ու Լեո։ Երգիչը հազվադեպ է խոսում իր ընտանիքի, կնոջ ու երեխաների մասին։