Հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը պարզաբանել է Լիլիթ Գալստյանի վրաերթի միջադեպը և նրա հետ փոխհարաբերությունները

Այսօր կեսօրին Հանրապետության 62/3 հասցեում վրաերթ է տեղի ունեցել։ Նիսան մակնիշի մեքենայի վարորդ Լիլիթ Գալստյանը վրաերթի էր ենթարկել Էլիզա անունով մի քաղաքացու։

Վարորդն անմիջապես կապ է հաստատել համապատասխան մարմինների հետ՝ վրաերթի ենթարկված քաղաքացուն համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Էլիզային անմիջապես հիվանդանոց են փոխադրել։

Վրաերթի միջադեպից հետո լրատվամիջոցները շրջանառեցին այն տեղեկությունը, որ վրաերթ իրականացրած մեքենայի ղեկին գտնված Լիլիթ Գալստյանը երեսուներեք տարեկան է և հանրահայտ երգիչ Արա Մարտիրոսյանի տիկինն է։

Լիլիթ Գալստյանից լրագրողները փորձել են պարզել, թե արդյոք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ ինքն Արա Մարտիրոսյանի տիկինն է, իսկ Լիլիթն ի վիճակի չի եղել պատասխանել որևէ հարցի։

Ավելի ուշ տարածվել է Արա Մարտիրոսյանի հերքումը Լիլիթի հետ ամուսնական հարաբերություններ ունենալու մասին։ Երգիչն իր խոսքում նշել է, որ ինքը շուրջ չորս տարի է, ինչ կին չունի, իսկ Լիլիթն իր մտերիմ ընկերն ու գործընկերն է, ինչի համար էլ նա հայտնվել է վթարի վայրում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: