Հայտնի երգիչ Անդրեի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի երգիչներից Անդրեն նշում է ծննդյան հոբելյանը։ Այս տարի առաջին անգամ Անդրեն իր տարեդարձն ամուսնացած մարդու կարգավիճակում է նշում։ Նրա համար Անիի հայտնությունն իր կյանքում շրջադարձային է ու երջանկաբեր։

Անդրեն, ինչպես շատերը տեղյակ են, ծնունդով Արցախից է։ Նրա մանկությունն անցել է արցախյան հետաքրքիր միջավայրում՝ համընկնելով արցախյան առաջին մարտերի տարիների հետ։ Երգչի հայրիկը արցախցիներից շատերի նման պաշտպանում էր երկիրը։

Անդրեն մայրիկի ու քույրիկի հետ ապրում էր Արցախում՝ մտքում հայրիկի նտված խորհուրդները։ Հայրը նրան նախապատրաստել էր ու սովորեցրել այն հնարավոր քայլերը, որոնք նա կարող էր անել, եթե հանկարծ իրենց տուն ադրբեջանցի մտնի։

Ինքնապաշտպանական նման միջավայրում մեծանալով՝ Անդրեն որոշակիորեն ձևավորված բնավորություն է ունեցել։ Նա միաժամանակ և՛ ուժեղ, և ՛ զգացմունքային է։

Անդրեի դաստիարակության վրա մեծ է եղել նաև տատիկի բարերար ազդեցությունը, որը ռուսերենի լավագույն մասնագետներից է և թոռնիկների ու հարազատների հպաևտությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: