Հանրաճանաչ արտիստ Լեռնիկ Հարությունյանը նշում է ծննդյան քառասուներկու տարին։ Արտիստը ծնունդով Տավուշի Նավուր համայնքից է։ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո անցել է արտիստական բուռն գործունեության՝ նկարահանվելով հայկական, ֆրանսիական ու ռուսական ֆիլմերում։

Լեռնիկն արդեն շուրջ տանսհինգ տարի է, ինչ ընտանեկան օջախ է կազմել ու ապրում է Հայրիյան Սեդայի հետ։ Նրանք, սակայն, միայն երկու տարի առաջ են օրինականացրել իրենց ամուսնությունը։ Նրանք տարիներ առաջ նշանվել են, սակայն հարսանեկան որևէ միջոցառում այն ժամանակ չեն կազմակերպել։

Ի տարբերություն սովորական առաջարկի՝ Լեռնիկը Սեդային առաջարկել է դառնալ իր աղջկա մայրը, որին Սեդան սիրով համաձայնել է։ Նրանց ընտանիքում գեղեցիկ ու խելացի աղջիկ է մեծանում, որը ծնողների հպարկությունն է։

Արտիստի աղջիկը շատ լավ նկարում է։ Նա հաճախ է հայրիկին անսպասելի ու հաճելի անակնկալներ անում՝ նրան իր դիմանկարը նվիրելով։ Դա անչափ ուրախացնում է արտիստին, որի համար աշխարհում ավելի թանկ ու կարևոր ոչինչ չկա, քան դուստրն է։