Հայտնի դերասան, ակտիվ հանրային գործիչ Գնել Սարգսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասան Գնել Սարգսյանը նշում է ծննդյան քառասուներեք տարին։ Դերասանը վերջին տարիներին շատ ակտիվ կերպով վարում է հասարակական գործունեություն։ Գնելի գործունեության ոլորտը հիմնականում պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքներին ինչ-որ կերպ օգնելն ու նրանց աջակցելն է։

Գնելը Երևանից է։ Դպրոցից հետո սովորել է Թեթև արդյունաբերական տեխնիկումում՝ զուգահեռ ուսանելով նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Հետո մի քանի տարով բնակություն է հաստատել Հոլանդիայում, որտեղ հիմնել է հայկական գրադարան՝ համագործակցելով հայ համայնքի հետ։

Իր ակտիվ հանրային գործունեության, երբեմն համարձակ դիտարկումների համար Գնելը հաճախ ենթարկվում է քննադատությունների։ Վերջին քննադատության ալիքը հենց նախօրեին Արմեն Գրիգորյանի մահվան առիթով է բարձրացել։

Այդ քննադատություններին Գնել Սարգսյանն իր ծննդյան օրվա նախաշեմին հատուկ ուղիղ եթերով է անդրադարձել՝ մեկնաբանելով իր դիրքորոշումն ու վերաբերմունքը։ Նա նաև որոշ մանրամասներ է ներկայացրել իր հետ կատարված դեպքերի մասին, որոնք էլ ձևավորել են իր ներկայիս վերաբերմունքն ու վարքը։

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: