Հայտնի ու ինքնատիպ արտիստուհի Իրինա Դանիելյանը այսօր նշում է ծննդյան հիսունյոթամյա հոբելյանը։ Իրինան ծնունդով Երևանից է։ Սովորելով Շևչենկոյի անունը կրող դպրոցում՝ Իրինան սովորել է երաժշտական ուսումնարանում։

Իրինայի մայրիկը դաշնակահարուհի է մասնագիտությամբ, իսկ հայրիկը բժիշկ։ Նրանք գունագեղ ու հետաքրքիր մանկություն են ապահովել իրենց դստերը։

Իրինան զուգահեռ կրթություն է ստանում Կամերային թատրոնի ստուդիայում՝ նույն ստուդիայում հանդես գալով որպես դերասանուհի։ Իրինայի անձնական կյանքը հետաքրքիր է դասավորվել։ Նա պատրաստվում էր ամուսնանալ։

Երբ Իրինայի նշանածը կարճ ժամանակով արտասահման է մեկնել, Իրինան սիրահարվել է Հրանտ Թոխատյանին՝ ամուսնանալով նրա հետ։ Նրանք տղա զավակ են ունենում։ Ամուսինները մեծ հաջողությամբ համագործակցում են իրար հետ՝ երկուսն էլ լինելով արտիստներ։

Նրանք միասին իրագործում են հետաքրքիր նախագծեր ու ֆիլմեր են ներկայացնում, բեմականացումներ են պատրաստում։ Այժմ Իրինան ապրում է իր տղայի հետ։ Նա շարունակում է ապրել ակտիվ ու ստեղծարար դերասանուհու կյանքով, համագործակցել Հրանտ Թոխատյանի հետ։

Իրինան իր բնույթով նվիրված ու հոգատար մարդ է, ում ընկերները շատ են սիրում։