Հայտնի գործիչ Կարեն Կարապետյանի տարեդարձն է։ Նա ծնունդով Ստեփանակերտից է։ Կ․ Կարապետյանին իր հարթակում շնորհավորել է հայտնի դերասանուհի Մութաֆյան Անահիտը։ Տեղադրելով Կ․ Կարապետյանի լուսանկարը՝ Ա Մութաֆյանը գրել է այսպես․

«Բազմաթիվ բառեր, բարեմաղթանքներ են պտտվում գլխումս։ Ուզում եմ գրել, շնորհավորել, բայց չի ստացվում ընդամենը ուզում եմ ներում խնդրել։ Այո՛ ընդամենը ներում ձեզ չգնահատելու, ձեր ուժը չհասկանալու, քաղաքական կեղտnտ խաղերի մեջ ձեզ հասցեագրված վիրավորանքների ու զրպարտությունների համար, ստի ու չարության համար։

Ներեք մեզ, ներեք ձեր կողքին չլինելու համար, ներեք ձեր՝ գիտնականի հոգին չհասկանալու համար։ Ներեք։ Ներեք մեզ քաղաքական կեղտոտ գցոցու համար ներեք։ Շնորհավոր ծնունդդ Պարոն Կարապետյան, շնորհավոր ծնունդդ լավ մարդ, շնորհավոր ծնունդդ հող ու ջուրդ ամեն ինչից վեր դասող մարդ։

Աստղաշենի աստղերը չեն թողնի խամրես, միշտ ժպտա ժպիտն ու երջանկությունը սազում է քեզ»,- իր խոսքը եզրափակել է Անահիտը։