Հանրահայտ ու բավականին քննարկված քաղաքական գործիչներից Արայիկ Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Գործիչը բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։ Արայիկ Հարությունյանը երևանցի է։

Նա ծնվել ու մեծացել է ավանդական ընտանեկան միջավայրում։ Արայիկ Հարությունյանն այժմ էլ ապրում է մեծ ու համերաշխ ընտանիքում՝ շրջապատված հարազատներով, սակայն ինքը դեռ ընտանիք չի կազմել և դեռևս չունի բալիկներ։

Արայիկ Հարությունյանը ընտրել է Արևելագիտության ոլորտը․ նա արաբագիտության բաժնում է սովորել։ Արայիկ Հարությունյանի հեղինակությամբ տպագրվել են ավելի քան վեց գիտական հոդվածներ։

Հետհեղափոխական շրջանում Ա․ Հարությունյանը միառժամանակ դարձավ բավականին պատասխանատու ոլորտի՝ ԿԳՄՍ ոլորտի ղեկավար, սակայն հանրային որոշ շրջանակներ սկզբունքորեն չէին ընդունում նրա առաջարկությամբ նախաձեռնված փոփոխությունները։

Ա․ Հարությունյանը հետպատերազմական իրավիճակում ստանձնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ ազատվելով ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։ Այսօրվա կառավարության հերթական նիստը մեկնարկել է Ա․ Հարությունյանի հոբելյանին նվիրված շնորհավորական խոսքով։