Հայտնի արտիստ Վահե Զիրոյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ինքնատիպ արտիստներից մեկը՝ Վահե Զիրոյանը, նշում է ծննդյան տարեդարձը։ Նա ծնվել և մեծացել է մի միջավայրում, որտեղ ոչ ոք դերասանությամբ չի զբաղվել և չի զբաղվում։ Վահեի հայրը՝ Արտաշեսը, տեխնիկական միջոցների վարպետ է։

Վահեի մայրիկը՝ Մարինեն, մասնագիտությամբ բուժքույր է և աշխատում է իր մասնագիտությամբ երևանյան պոլիկլինիկաներից մեկում։ Վահեն ընտանիքի երեք զավակներից միջնեկն է։ Նրա ավագ եղբայրը՝ Տիգրանը, մասնագիտությամբ ճարտարապետ է։

Վահեի կրտսեր եղբայրը՝ Հովհաննեսը, ապագա երաժիշտ է։ Մոնսերվատորիայում ուսանելուց հետո Հովհաննեսը համալրել է զինվորների շարքերը՝ անցնելով զինծառայության։ Վահեն հաճախ է զինվոր եղբոր հետ լուսանկարներ տեղադրում՝ հպարտանալով նրանով։

Վահեն դպրոցից հետո խոհարարական արվեստ է սովորել, իսկ մինչ խոհարար աշխատելը աման է լվացրել։ Հետո ճակատագրի թելադրանքով հայտնվել է թատերական միջավայրում։ Նա արդեն մի քանի տարի է, ինչ Կամերային թատրոնի արտիստներից է։

Վահեն հաջողված երիտասարդ դերասաններից է, որը նաև հանդես է եկել ու գալիս ֆիլմերում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: