Հայտնիները հրապարակել են իրենց զավակների առաջին սեպտեմբերի լուսանկարները․ ուշագրավ կադրեր

Շատ հայտնի անհատներ համացանցում կիսվել են իրենց զավակների կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությամբ։ Շատերի զավակներն առաջին անգամ են թակում դպրոցի դուռը՝ մուտք գործելով կյանքի նոր փուլ։

Սիրուշոյի տղաներից առաջինն այս տարի արդեն երրորդ դասարան է գնում, իսկ երկրորդ բալիկն առաջին անգամ է դպրոց հաճախում։ Նրանց դպրոց գնալու լուսանկարներն իր հարթակում հրապարակել է Լևոն Քոչարյանը։

Հաղորդավար Նարեկ Մարգարյանի տղան նույնպես դպրոցական է։ Նա կնոջ և որդու հետ դպրոցի բակից լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Շեֆը գոհ ա»։

Դպրոցական է նաև ռադիոհաղորդավար Ժակի դստրիկը։ Ժակը աղջկան կնոջ հետ է դպրոց ուղեկցել՝ լուսանկար հրապարակելով դպրոցից։

Դպրոցական է նաև Արամեի և Անիի առաջնեկը։ Աղջիկն առաջին անգամ է նստել դպրոցական նստարանին՝ իրեն լիարժեք զգալով որպես աշակերտ։

Արևիկն ու Արամը դպրոց են ճանապարհել իրենց առաջնեկին։ Երկուս էլ այս առիթով հուզառատ հրապարակումներ են արել։

Рейтинг
( 3 оценки, среднее 1.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: