Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է տարբեր հաղորդումների շրջանակներում ներկայացնել, թե ինչ է իր հետ տեղի ունեցել պատերազմական ու հետպատերազմական օրերին։ Այս մասին Մովսես Հարությունյանը գրում է․

«Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ, որից արդեն պարզ է դառնում, թե ինչի համար էին որոշ շրջանակներ ամիսներ ի վեր կեղտոտ արշավ անում էս մարդու դեմ։

«Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղղակի խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։

Հայտարարի՜ր, որ իշխանությունները ծախել են հողերը ու ասա, որ պատերազմը ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի պրոբլեմ չես ունենա։ Քո մասին, կյանքդ կհոգանք և քեզ կապահովագրենք ամեն ինչով», -հայտարարեց Հովհաննիսյանը»։

Նա մեկնաբանություններում տեղադրել է Պետրոս Ղազարյանին այսօր տված Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցի տեսանյութը։ Այդ տեսանյութը ներկայացնում ենք ստորև։