Պետրոսյան Հայկը շատ անսպասելի ու կարելի է ասել թաքուն ընտանիք կազմեց։ Նրա ու կնոջ՝ Անիի միասնության մասին հանրությունն իմացավ այն փուլում, երբ երիտասարդներն արդեն ընտանիք էին կազմել ու որոշակի շրջան միասին էին ապրում։

Հայկն ու Անին իրար տեսել են հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ հետո Հայկը Անիին ընկերության հայտ է ուղարկել, որից հետո նրանք սկսել են շփվել։ Անին այդ շփումների մեջ պարզ ու ընկերական հարաբերություններից զատ ոչինչ չի նկատել։

Հետո նրանց հարաբերությունները տրամաբանական լուծում են ստացել զագսում, որից հետո էլ լույս աշխարհ է եկել Հայկի ու Անիի առաջնեկը՝ նրանց չքնաղ դստրիկը։ Անին շատ հարցերում մասնագիտական աջակցություն է ցուցաբերում ամուսնուն։

Անին ճարտարապետի մասնագիտություն ունի։ Նա տարբեր միջոցառումների կազմակերպմամբ է զբաղվում։ Երբ Հայկը որևէ կարևոր նախաձեռնություն է ծրագրում, կազմակերպչական լուրջ հարցերի լուծմամբ հենց Անին է զբաղվում։