Անչափ սիրելի վաղամեռիկ երաժիշտ Հայկոն մինչ օրս էլ մեծ ափսոսանքով է հիշատակվում շատերի կողմից, իսկ նրա ընտանիքի անդամները նրան հիշում, նրանով ապրում են ամեն օր։

Հայկոյի միակ եղբայրը՝ Վահեն, սիրելի եղբոր անսպասելի մահվանից միայն գրեթե մեկ տարի անց է կարողացել իր մեջ ուժ գտնել և խոսել նրա մասին։

Նա խոստովանել է, որ եղբոր բացակայությունը ոչ մի կերպ լրացնել չի ստացվի, քանի որ նա անփոխարինելիներից է եղել իր կյանքում։ Վահեն նշել է, որ եղբայրն իր համար նաև երկրորդ հայր է եղել՝ իրեն շրջապատելով հայրական հոգատարությամբ ու ջերմությամբ։

Վահեն Հայկոյի մահվանից հետո նրա և իր համատեղ ընկերների հետ զբաղվում է Հայկոյի երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև երգչի ստեղծագործությունները հանրահռչակելու գործերով։

Այս տարվա օգոստոսի քսանհինգին՝ երաժշտի ծննդյան օրը, նրա ընկերների մասնակցությամբ նախատեսվում է իրականացնել համերգային ծրագիր, որ հանդիսատեսը կարողանալ զգալ Հայկոյի շունչը։