Հայկոյի ու Անահիտի համար մայիսի 18-ն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ օրը տարիներ առաջ լույս աշխարհ է եկել ընտանիքի առաջին ու միակ զավակը։ Հայկոյի վաղաժամ վախճանը մեծապես ազդել է նաև Արմանի հոգեվիճակի վրա։

Անահիտը, հավաքելով իր ողջ ուժը, անում է ամեն ինչ, որ Արմանի ամեն օրը հետաքրքիր ու գեղեցիկ անցնի, որ նա հնարավորինս քիչ տխրի սիրելի հայրիկի ֆիզիկական բացակայության համար, քանզի Արմանն առանձնահատուկ կապվածություն ուներ հայրիկի հետ։

Անահիտի նման են վարվում նաև նրա ընտանիքի մյուս անդամները, հարազատները։ Այս տարի ևս Անահիտն իր հարազատների հետ անակնկալ է պատրաստել հոբելյարի համար՝ տուն հրավիրելով մուլտի հերոսների։ Անահիտը կեսգիշերային ծնջույքից կադրեր է հրապարակել։

Կադրերում երևում է, թե ինչպես են Արմանին ուրախացնում Անահիտի մայրն ու եղբայրները։ Նրանք միասին վերև են թռցնում Արմանին և ուրախացնում նրան ամեն ձևով։ Մանրամասները՝ կից։