Այսօր անսպասելի կերպով հայտնի դարձավ, որ Հայաստան են վերադարձվում ևս տասը զինծառայող, ովքեր գերության մեջ են գտնվում Ադրբեջանում։ Այս մասին առաջինը հայտնել է Ավագյան Բորիսը, ով զբաղվում է գերիների վերադարձի կազմակերպման հարցերով։

Նա տեղեկացրել է, որ տղաների վերադարձը կրկին հնարավոր է դարձել Ռ․ Մուրադովի անձնական ջանքերի և բանակցությունների շնորհիվ, ով չնայած վերջին շրջանում փոխադրվել է Ռուսաստան՝ ծառայությունը երկրի հարավային շրջանում շարունակելու, բայց մասնակցում է գերիների վերադարձի կազմակերպման ու բանակցությունների հարցերին։

Ռ․ Մուրադովը մեկնել է Ադրբեջան՝ գաղտնի պահելով իր այցի նպատակը, և միայն վերջին պահին է տեղեկացրել, որ հնարավոր է դարձել տասը զինծառայողի վերադարձի հարցը բարեհաջող կազմակերպել։

Հայտնի է նաև, որ վերադարձող տղաները նրանք են, ովքեր գերեվարվել են նոյեմբերի տասնվեցին միջսահմանային միջադեպի ժամանակ։

Նրանց լուսանկարները հայտնվել էին ադրբեջանական կայքերում, ինչից էլ հայտնի էր դարձել նրանց գտնվելու վայրը։