«Հայաստանում այս երկու խումբ մարդկանց մոտ գրեթե առանց բացառությունների ձերբակալություններից հետո անպայման հայտնաբերվում են ծանր հիվանդություններ․․․»

Ինչպես հայտնի է, արդեն ամիսներ շարունակ ընթանում են քաղաքական ենթատեքստ ունեցող դատական գործընթացներ, որոնք իրենց հետ բերում են դատապարտյալների մոտ ի հայտ եկած առողջական լուրջ խնդիրներ։ Այդ խնդիրները նույնիսկ անդառնալի հետևանքների են հանգեցնում։

Բժշկական ասպարեզում բավականին հայտնիություն և հեղինակություն ունեցող Վահե Տեր-Միանսյանը, անդրադառնալով այս իրողությանը, իր հարթակում գրել է հետևյալը․

«Կարծում եմ շատ լուրջ հետազոտության թեմա է՝ քաղաքականությամբ կամ անօրինական գործունեությամբ զբաղվելն ու առողջական խնդիրները։ Համենայն դեպս, Հայաստանում այս երկու խումբ մարդկանց մոտ գրեթե առանց բացառությունների ձերբակալություններից հետո անպայման հայտնաբերվում են ծանր հիվանդություններ։

Մնում է պարզել նշված գործունեությո՞ւնն է արդյոք քայքայիչ ազդեցություն թողնում առողջության վրա, թե՞ առողջական լրջագույն խնդիրներ ունեցող անձիք ոչ մի այլ, հանրության համար գոնե մի քիչ պիտանի, զբաղմունք չգտնելով մտնում են քաղական դաշտ,- իր մտահոգ բժշկական կարծիքը եզրափակել է հանրահայտ բժիշկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: