Մարիամ Փաշինյանը տեղադրել է լուսանկարներ և կից գրել է հետևյալ մեկնաբանությունը․ «Մեր ստեղծած առաջին ստարտափ ինկուբացիոն «ՄԻՏՔ» նախագիծը: Ինչո՞ւ «ՄԻՏՔ»:

Որովհետև Հայաստանի ամենատարբեր ծայրերում կան մարդիկ, որ ունեն թաքնված միտք, որին հավատում են, իսկ եթե չեն հավատում՝ մի օր կհավատան ու կիրագործեն:

Հենց այդ միտքն է, որը մեզ տանում է առաջ, որը զարգացնում է մեր երկիրն ու բարձր պահում մեր երկրի անունի միջազգային հարթակներում: «ՄԻՏՔ»–ը ազդարարեցինք 2021 թվականի մարտին, մեկ ամսվա ընթացքում ստացանք 40+ դիմորդ ստարտափ թիմեր, որից միայն 8–ը անցան 12–շաբաթյա ինկուբացիոն նախագիծը:

Դիմորդները գալիս էին ամենատարբեր մտքերով ու Հայաստանի ամենատարբեր մարզերից: Նախագիծը ավարտվեծ Դեմո օրով, որի ժամանակ թիմերը ներկայացրեցին իրենց գաղափարը ներդրողներին, ապագա հաճախորդներին և գործընկերներին:

3 թիմեր ստացան դրամաշնորհներ, իսկ մի քանիսը կնքեցին ներդրումային պայմանագրեր: Արդեն նախագծում ենք մեր երկրորդ «ՄԻՏՔ»–ը»: