Մոնիկա Նազարյանը նախօրեին բացառիկ համերգ է ունեցել, որից մեծ տպավորություններով է վերադարձել։ Նրա համերգն առանձնացել է այն հանգամանքով, որ անցել է Նավի մեջ, որը նրա համար աննախադեպ իրողություն էր։

Մոնիկան համերգին եղել է Աշոտ Ղազարյանի հետ։ Նրան ուղեկցել է նաև ամուսինը։ Նկատենք, որ Աշոտ Ղազարյանն ու Մոնիկան շատ սիրով են իրար հետ համագործակցում։

Մոնիկայի անսովոր ու հետաքրքիր համերգը տեղի է ունեցել Նահանգներում։ Նա ավելի վաղ տեղեկացրել է, որ ուղևորվում են Մեխիկո, որ մասնակցի համերգի, իսկ ավելի ուշ արդեն կիսվել է կադրերով ու տպավորություններով։

Մոնիկայի տեղադրած կադրերից երևում է, որ նավի բեմը բավականին մեծ է ու գեղեցիկ։ Մեծ է եղել նաև հանդիսատեսի համար նախատեսված հատվածը։ Իր տեղադրած կադրերին կից Մոնիկան գրել է․

«Շնորհակալ եմ իմ սիրելի հայեր ,որ այսչափ սեր ու ջերմություն տվեցիք, համերգը առանձնացավ նրանով, որ նավում կայացավ։ Երկար կհիշենք այս օրը և շուտով կրկին կհանդիպենք»։