Հայտնի է դարձել անսպասելի ու ցավալի լուր։ Կյանքից անժամանակ հեռացել է հայ երաժշտության, երգարվեստի կնքահայր համարվող Արթուր Գրիգորյանը, ոով դեռ չէր բոլորել վաթսունչորս տարին։

Արթուր Գրիգորյանը ծնունդով Երևանից էր, որտեղ էլ ստացել է հիմնավոր երաժշտական կրթություն՝ նախ ուսանելով Տիգրան Չուխաջյանի անունը կրող երաժշտական դպրոցում, ապա՝ Ռ․ Մելիքյանի անվան ուսումնարանում։

Ա․ Գրիգորյանն ամուսնացած էր հոգեբան Իրինա Մկրտչյանի հետ։ Նրանք երկու զավակներ ունեն՝ Նարեկը և Մանեն։

Տարիների ընթացքում Ա․ Գրիգորյանը հեղինակել է բազմաթիվ երաժշտական նախագծեր՝ այդպիսով նոր որակ, խոսք ու ճաշակ ստեղծելով հայ ժամանակակից երաժշտության ասպարեզում։

Անվանի կոմպոզիտորը օգնել էր ոլորտում կայացման բարդ ճանապարը հնարավորինս հեշտ ու անխաթար անցնել բազմաթիվ հայ հայտնի դեմքերի, ովքեր անսահման երախտիքով են խոսում նրա մասին։

Համացանցում երաժշտի անժամանակ մահվան մասին միայն «Հազար ափսոս» ձևակերպմամբ մեկնաբանություններ են տարածվում։

Միանում ենք հնչած ափսոսանքի ու ցավակցական խոսքերին՝ համբերություն ցանկանալով անվանի կոմպոզիտորի հարազատներին ու ընկերներին։