«Կրտսեր եղբորս զավակներն են»․ ի՞նչ է պատմում հայտնի հաղորդավար Վահե Ղազարյանը եղբոր տղաների մասին

Հեղինակավոր հաղորդավարներից Վահե Ղազարյանն ապրում և գործում է Հայաստանում, իսկ նրա կրտսեր եղբայրը, ինչպես պարզվում է Վահեի վերջին հրապարակումից, որի կեցության վայրն արտերկրում է՝ ավելի կոնկրետ Ֆրանսիայի քաղաքներից մեկում՝ Մարսելում, վառ է պահում հայկական ավանդույթները։

Հաղորդավարի հրապարակումն ուրախալի առիթով է։ Նա պատմում է, որ Մարսելու ապրող իր եղբոր տղաները չեն կտրվել հայկական արմատներից։ Ընդ որում, նրանք ոչ միայն չեն կտրվել հայկական արմատներից, այլ նաև արտերկորւմ վառ են պահում հայկական արժեքները։

Այդ մասին է խոսում այն փաստը, որ տղաները Մարսելում մասնակցում են հայ պոեզիայի մրցույթի և նույնիսկ զբաղեցնում են առաջին տեղը։ Այս մասին հաղորդավարը մեծ հպարտությամբ է պատմում։ Նա մասնավորապես գրել է հետևյալը․

«Կրտսեր եղբորս զավակներն են, որոնք ծնվել և ապրում են Մարսելում։ Ավագ որդին 8 տարի առաջ, իսկ կրտսերը` օրերս, Մարսելում առաջին տեղն են զբաղեցրել հայ պոեզիայի մրցույթում։ Լավագույն ավանդույթները շարունակում են ՏՂԵՐՔՍ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: